կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-10 13:15
Սպորտ

Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են UWW դասակարգման աղյուսակը

 Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը գլխավորում են UWW դասակարգման աղյուսակը

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է դասակարգման թարմացված աղյուսակը:

Հունահռոմեական ըմբշամարտի նոր ցուցակում միանգամից երկու հայ ըմբիշ առաջին հորիզոնականում է: 98 կգ քաշային կարգում դասակարգման աղյուսակը գլխավորում է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշում՝ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Հունահռոմեական ըմբիշներից 20 լավագույնների թվում տեղ են գտել նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ, 5-րդ տեղ), Կարապետ Չալյանը (75 կգ, 10-րդ տեղ), Արթուր Շահինյանը (85 կգ, 13-րդ տեղ):

Ազատ ոճի ըմբշամարտում մի քանի կետով առաջադիմել են 97 կգ քաշային Գեւորգի Կետոեւն ու 125 կգ Լեւոն Բերիանիձեն: Այժմ Կետոեւը չորրորդն է, իսկ Բերիանիձեն՝ երրորդը:

Լավագույն 20-ի մեջ ընդգրկվել են նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ, 11-րդ տեղ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, 19-րդ տեղ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, 12-րդ տեղ): Ֆրանգուլյանը նախորդ տարվա երկրորդ կեսից փոխել է քաշային կարգը եւ արդեն հանդես է գալիս 65 կգ քաշում:

2018 թվականից ըմբշամարտում կկիրառվեն նոր կանոններ՝ կշեռք կլինի երկու օր, ավելացել են քաշային կարգեր, կատարվել են այլ փոփոխություններ: