Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 2002թ. ծնված բնակչից հափշտակել է վերջինիս «HUAWEI P9» մոդելի բջջային հեռախոսը և կանխիկ գումար:
Դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, իսկ վերջինիս հայրը՝ որդու օրինական ներկայացուցիչ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ և տուժողի հայտնած տվյալների հիման վրա՝ կազմել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտավոր դիմանկարը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: