Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Երեւանի քաղաքապետարանը զանազան զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում: Այս տարի 80 մլն դրամ ծախսել էր «Էրեբունի Երեւան» տոնակատարությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանից տեղեկացրել են, որ «Համով-հոտով Երեւան», «Երեւան ՏԱՐԱԶ ֆեստ», Երեւանի գարեջրի եւ «Ձմերուկի» փառատոների կազմակերպման եւ անցկացման նպատակով քաղաքապետարանը 2016թ. համայնքային բյուջեից հատկացրել է 21 մլն ՀՀ դրամ (մոտ 43 հազար դոլար), իսկ 2017թ.՝ 16 մլն ՀՀ դրամ (մոտ 33 հազար դրամ):
Այս տարվա ընթացքում քաղաքապետարանը որպես գործընկեր աջակցել է եւս 10 փառատոնի: Սակայն քաղաքապետարանից մեր հարցմանն ի պատասխան` չեն մանրամասնել՝ դրանց որքան գումար է հատկացվել տեղական բյուջեից:
Մեկ փաստ էլ՝ բացի համայնքային բյուջեից` նման միջոցառումների համար ահռելի գումարներ դուրս են գրվում նաեւ «Երեւան» հիմնադրամից, որը քաղաքապետարանի «սեւ գանձարկղն է», եւ որի եկամուտներն ու ծախսերը պահպանվում են ՀՀ պետական կամ ռազմական գաղտնիքի պես:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: