| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում կասեցրել է Շիրակի մարզում գործող հացի արտադրամասի գործունեությունը:
Անհատ ձեռնարկատեր Լևոն Ղումաշյանի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, մասնավորապես տեխնոլոգիական գործընթացը կազմակերպվել է ոչ պատշաճ պայմաններում՝ չնորոգված սենյակում, չեն եղել համապատասխան տարաներ ու հացի պահպանման մաքուր դարակաշարեր, չեն իրականացվել վնասատուների դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, բացի այդ՝ հացի տեղափոխումն իրականացվել է ոչ համապատասխան փոխադրամիջոցով:
Արտադրամասի վերագործարկումը կթույլատրվի միայն խախտումների վերացումից հետո: Իսկ Շիրակի մարզում գործող ևս երկու տնտեսվարողներ արդեն վերացրել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: ՍԱՊԾ-ն թույլատրել է անհատ ձեռնարկատերեր Աստղիկ Անանյանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասին և Հովհաննես Ենոքյանի մսի վաճառքի կետին վերսկսել աշխատանքը:
Ծառայությունը վերանայել է նաև անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրությունը կասեցնելու մասին որոշումը, քանի որ Արագածոտնի մարզում գործող արտադրամասում վերացվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, բացի այդ՝ սննդի շղթայում ներգրավված երկու աշխատակիցների թույլատրվել է վերադառնալ աշխատանքի. նրանք սահմանված կարգով անցել են պարտադիր բժշկական զննություն:
ՍԱՊԾ