|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Էդուարդ Շարմազանովը պատրաստ է հանդիպել դասադուլ անող ուսանողների հետ։ Քիչ անց ուսանողներին կառաջարկվի 5 հոգանոց խմբով հանդիպման գնալ։ «Ես առաջարկում եմ` 4-5 հոգանոց աշխատանքային խումբ ստեղծեն, ու ժամը 2-ին հանդիպենք իմ աշխատասենյակում»,- ասաց Շարմազանովը։
Հիշեցնենք, որ դասադուլ անող ուսանողներն այս պահին ԱԺ շենքի դիմաց են։ Նրանք պահաջում են պահպանել տարկետման իրավունքը, մինչդեռ այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՊՆ-ի առաջարկած օրենքի նախագիծը։