|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ որոշում չի կայացվել. հայտնում է Интерфакс-ը: «Որևէ որոշում այդ հարցի վերաբերյալ չկա»,- ասել է նա:
Թիլերսոնը նշել է, որ նման հանդիպում կկայանա, եթե երկու ղեկավարները քննարկելու բան ունենան:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին կկայանա Պուտին-Թրամփ հանդիպումը: