|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանն ազատվել է պաշտոնից: Այս մասին Մանուկյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հարգելի սիրելիներ, ուզում եմ տեղեկացնել, որ անցած շաբաթ վերջապես ընդունվեց Հայոց ցեղասպանության թարգարան-ինստիտուտի տնօրենի պարտականությունների կատարումից ինձ ազատելու դիմումս: Հետեւաբար, խնդրում եմ ինձ թանգարանի հետ կապված խնդրանքներ, առաջարկություններ, նախագծեր, խնդիրներ չառաջարկել: Ի պաշտոնե այլեւս դրանք իմ իրավասությունից դուրս են: Այժմ գտնվում եմ արձակուրդում, որի ընթացքում կորոշեմ իմ հետագա անելիքները»:
Ինստիտուտի պաշտոնական էջից էլ տեղեկանում ենք, որ ինստիտուտի գիտական քարտուղար, պ.գ.թ. Գևորգ Վարդանյանն է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Նշենք, որ ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ Հարվարդի համալսարանի «Ֆուլբրայթ» ծրագրի շրջանակներում: