|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մոսկվայում իր տան մոտ ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Այդ մասին նա հայտնել է իր ինսթագրամյան էջում: Նրա խոսքով` ինքը ձերբակալվել է այն պահին, երբ դուրս է եկել տնից և պատրաստվել մեկնել Նիժնի Նովգորոդ` այնտեղ սպասվելիք հանրահավաքին մասնակցելու:
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշն արդեն հաստատել է նրա ձերբակալության փաստը:
Նշենք, որ Նավալնիին բազմիցս ձերբակալել են նման հանրահավաքներից առաջ: