կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-02 11:51
Հասարակություն

Սպասվում են ուժեղ շոգեր. ջերմաստիճանն օրական մեկ աստիճանով կբարձրանա

Սպասվում են ուժեղ շոգեր. ջերմաստիճանն օրական մեկ աստիճանով կբարձրանա

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ առաջիկա օրերին սպասվում են ուժեղ շոգեր, ինչը պայմանավորված է նրանով, որ Իրաքի տարածքում գտնվող ջերմային ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս:

«Առավելագույն բարձր ջերմաստիճան կգրանցվի օգոստոսի 6-7-ին: Այդ օրերին Արարատյան դաշտավայրում, Երևանում, Մեղրիի, Ագարակի կողմերում ջերմաստիճանը կհասնի մինչև 41 աստիճանի: Մինչև օգոստոսի 7-ը գտնվելու ենք ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում: Ջերմաստիճանը կսկսի բարձրանալ վաղվանից և օրական մեկ աստիճան կբարձրանա»,- ասաց Սուրենյանը:

Ըստ նրա` այս օրերին լեռնային գոտիներում ջերմաստիճանը կլինի 36 աստիճան, ինչը տվյալ գոտների համար բարձր ջերմաստիճան է համարվում:

Սուրենյանը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: «Խորհուրդ ենք տալիս ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Պետք է խուսափել նաև ցերեկվա ժամերին ֆիզիկական աշխատանք կատարելուց, քանի որ այն կարող է հանգեցնել արևահարության: Բացի այդ` պետք է շատ հեղուկ օգտագործել, իսկ ալկոհոլ` շատ քիչ»,- նշեց նա: