Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, տեղում ծանոթացել օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Հաջորդ օրը ՊԲ շտաբում ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ժամանակ ՊԲ հրամանատարը համապարփակ զեկույցով ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, իրականացված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների համալիրը: Եռօրյա այցի վերջին օրը հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ:
Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանն ունեցել է նաև մի շարք անհատական հանդիպումներ, այցելել Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբար և պատասխանել ճամբարականների հարցերին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն