|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ի և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի միջև պատասխան հանդիպումը կսպասարկի սլովակական մրցավարական բրիգադը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Գլխավոր մրցավարն է Պետեր Կրալովիցը, ում եզրերում կօգնեն Միրոսլավ Բենկոն և Էրիկ Վայսը: Չորրորդ պաշտոնյան է Պավոլ Սունյարը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»—ԲԱՏԷ խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: