կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 18:00
Հասարակություն

Առաջիկա օրերին ջերմաստիճանը նորմայից 5-6 աստիճանով բարձր կլինի

Առաջիկա օրերին ջերմաստիճանը նորմայից 5-6 աստիճանով բարձր կլինի

Ուշադրություն

Հուլիսի 4-ին, 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 4-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 4-5-ը կբարձրանա 2-3, 6-8-ը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: