կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-23 09:57
Քաղաքական

Արման Սահակյանը պարգևատրել է Ֆազի եղբոր կնոջը. «Ժամանակ»

Արման Սահակյանը պարգևատրել է Ֆազի եղբոր կնոջը. «Ժամանակ»

«Աջափնյակ վարչական շրջանում հետընտրական պարգևատրումները շարունակվում են: Աջափնյակում առաջադրված և 18.000 քվե ստացած Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը զբաղված է մերձավորներին աշխատանքի տեղավորելու գործով: Ընտրություններից հետո, որպես ձայն բերելու լավ աշխատանքի վարձատրություն՝ կնոջը մանկապարտեզի տնօրենի աշխատանքից առաջիկայում կտեղափոխի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնին: Սահակյանները, սակայն, որոշել են պարգևատրել ոչ միայն իրենց տան անդամներին, այլև իրենց աջակիցներին: Մասնավորապես «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբոր՝ նախկինում ԲՀԿ, իսկ այժմ էլ ՀՀԿ ավագանու անդամ Գրիգոր Գրիգորյանի կնոջը՝ Լուսինե Առաքելյանին: Վերջինս դեռ որպես խորհրդարանական ընտրությունների պարգևատրում ստացել էր Աջափնյակի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 41 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը:

Լուսինե Առաքելյանը Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզում անգլերենի ուսուցչուհի է եղել: Սկզբում որոշել են նրան որպես պարգևատրում նշանակել հենց այդ մանկապարտեզի տնօրեն, սակայն տեղի տնօրեն Աննա Հարությունյանին հեռացնել չի հաջողվել: Փոխարենը Սահակյանները սահուն կերպով հեռացրել են թիվ 41 մանկապարտեզի տնօրենին, որն ի դեպ Գագիկ Բեգլարյանի մորաքրոջ հարսն է՝ Հայկանուշ Միքայելյանը: Վերջինս «բյուլետեն» է ձևակերպել՝ արձակուրդ գնացել, այդ ընթացքում ազատվել աշխատանքից: Միքայելյանն իրեն աշխատանքից ազատելու փաստն այժմ վիճարկում է դատարանում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: