կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-13 14:12
Իրավական

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է

«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից  փայտանյութ ապօրինի դուրս բերելու  դեպքի առթիվ:

2017 թվականի մայիսի 3-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի  բնակիչ Ս. Թ-ն ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ 2017 թվականի մարտ ամսին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն առաջարկել է համապատասխան գումարի դիմաց թույլատրել նույն կազմակերպության «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնից փայտանյութ ապօրինի դուրս բերել:

Համաձայնելով առաջարկին՝ նույն ամսվա ընթացքում վերջինիս վճարել է 140.000 ՀՀ դրամ գումար և թիվ 6 պահաբաժնում հատված ծառերի փայտանյութը ապօրինի դուրս է  բերել անտառից և պահեստավորել Թ.Թ-ի բակում:

Իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ «Հաղարծին» տեղամասի ղեկավարի օգնական  Կ.Պ-ն և թիվ 6-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Բ-ն, տեղեկացված լինելով Ս.Թ-ի կողմից փայտի ապօրինի  մթերման մասին, չեն խոչընդոտել իր կողմից 8.64մ³ փայտանյութի ապօրինի մթերմանը:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր, Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ,  տեսուչը ձերբակալվել է:

Գլխավոր դատախազություն