|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ապրիլի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (4 արկ), իսկ արևելյան հատվածում՝ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
