|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տեղակայված թիվ 17/21 ընտրատեղամասում առավոտից կուտակումներ են, ամբողջ օրը ընտրատեղամասում լարված է եղել: Փարպիից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ միմյանց փոխարեն քվեարկության 30 դեպք է գրանցվել: «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ն ներկայացնող դիտորդ Արմեն Դավթյանը ընտրողների հետ մտնում է քվեախցիկ: Yerkir.am-ի լրագրողի դիտողությունից հետո հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Սարիբեկյանը կոչ է արել քվեարկողներին` դուրս գալ, որպեսզի կուտակումներ չլինեն:
Նշենք, որ այս տեղամասում դիտորդներից մեկը փորձել է գրանցամատյանում նշում կատարել, սակայն նրան թույլ չեն տվել:
Մեր թղթակիցը հաղորդում է, որ այս պահին հիշյալ ընտրատեղամասում էլեկտրականությունն անջատված է, թե երբ կվերականգնվի, հայտնի չէ:
Ի դեպ, հիշյալ տեղամասում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցության ակտիվ ցուցանիշ է արձանագրվել. 1720 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1055-ը: