Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսպանիայի Պետրեր քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 30-ին ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ հայտարարություն, որին համապատասխան հայտարարություններով իրենց աջակցությունը հայտնեցին խորհրդում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերը։ Այս մասին տեղեկացրին Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:
Ինչպես տեղեկացնում է Yerkirmedia-ն, քաղաքային խորհրդի կողմից այս որոշման ընդունմանը նախորդել էր նախկինում նույնպես Հայոց ցեղասպանությունը ճանաչած Էլդա քաղաքի հայերի «Արարատ» միության կողմից կազմակերպված և Մադրիդի «Հայ տուն» միության օժանդակությամբ և մասնակցությամբ իրականացված «Խաղաղությունը և համերաշխությունն ընդդեմ բռնության» խորագրով մշակութային-տեղեկատվական երեկոն: Միջոցառման հյուրերը, որոնց թվում էին նաև քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, դասախոսություն-քննարկման, կարճատև վավերագրական տեղեկատվական ֆիլմերի ցուցադրման, հայկական մշակույթի նմուշների և կատարումների միջոցով ծանոթացան հայ ժողովրդի պատմության ամենամութ էջերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության քաղաքական, տնտեսական, իրավական և մշակութային հետևանքներին:
Մշակութային-տեղեկատվական երեկոյին հաջորդեց գեղանկարչական ցուցահանդեսի բացումը, որտեղ ցուցադրված էին ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի, Իսպանիայում բնակվող նկարչուհի, արվեստի պատմության և տեսության մասնագետ Անահիտ Օհանյանի և Երևանի Ք․Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքները: