|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ:
Խորհրդակցության սկզբում ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը ներկայացրել է Ապրիլյան պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում բանակաշինության ոլորտում իրականացված աշխատանքները:
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատեւ, ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ եւ պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջեւ դրված խնդիրների լուծման նկատմամբ, փոխգործակցված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը, համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք եւ արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման եւ Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի ներկայացուցիչներ: