|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Լիբիայի ափերի մոտ շուրջ 250 անօրինական ներգաղթյալ է զոհվել նրանց տեղափոխող երկու փչովի նավի խորտակման հետևանքով: Նրանք հիմնականում Աֆրիկյան երկրներից էին, փոխանցում է «ТАСС»-ը:
Հաջողվել է ափից 25 կմ հեռավորությամբ 5 մարդու մարմին դուրս բերել ջրից: Նմանօրինակ նավակները 120-140 ներգաղթյալների են տեղափոխում սովորաբար:
Իտալական կառավարության տվյալներով` 2017-ի հունվարի 1-ից ի վեր Միջերկրական ծովում 16 հազար 206 ներգաղթյալի է հաջողվել փրկել, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածում` 11 հազար 911: