|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 21:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ բեռնատարների համար՝ Մ-16 ավտոճանապարհի Բագրատաշեն-Ոսկեպար հատվածը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհները:
Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Սոթք-Քարվաճառ և Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի բեռնատարներից: