|
Փոխարժեքներ
16 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.25 |
| EUR | ⚊ | € 419.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6995 |
| GBP | ⚊ | £ 492.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Մոսկվա` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու. ըստ ТАСС-ի` ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այցը կլինի ռուս-հայկական հագեցած երկխոսության շարունակությունը` կողմնորոշված դաշնակցային համագործակցության հետագա զարգացմանը քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով` բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համակգործակցության, ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում և միջազգային կառույցներում փոխգործակցության հարցեր, արտաքին քաղաքական հրատապ թեմաներ, նաև` Ղարաբաղյան կարգավորումը: