Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզի Ծաղկաշեն համայնքում ձյան շերտի բարձրությունը 1 մետրից ավելի է: Ծաղկաշենի գյուղապետ Խալաթ Ոսկանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան Ապարանի «Ճանշին»-ից եկել, մաքրել են, սակայն ձյունն այնքան առատ է գալիս, որ ճանապարհները կրկին դարձել են անանցանելի:
«Քամի էլ կա, մի խոսքով` կարգին բուք է: Երեկ համագյուղացիներից մեկը մահացել էր, և ձյան պատճառով չէինք կարողանում տանել դիահերձարան, որը 12 կմ է հեռու: Պատկերացրեք` մի ժամ առաջ ենք նոր տարել մարմինն այնտեղ: Հիմա բոլորն էլ աշխատում են` տղամարդիկ բահերով են փորձում գոնե մի քիչ թեթևացնել ձյան շերտը»,- ասաց Ոսկանյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ, բարեբախտաբար, հիվանդանոց դիմելու կարիք ոչ ոք չի ունեցել: «Հիմա էլ առատ ձյուն է տեղում, որ կարիք լինի, մի կերպ ենք հասցնելու»,- ասաց գյուղապետը: