կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 18:30
Հասարակություն

Ձյուն, բուք և ջերմաստիճանի բարձրացում՝ 8-10 աստիճանով

Ձյուն, բուք և ջերմաստիճանի բարձրացում՝ 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Հունվարի 26-28-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 16-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը սպասվում է ձյուն: