|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel գերմրցաշարում այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցելու է ռուս Սերգեյ Կարյակինի հետ:
6 տուրերից հետո Արոնյանը 3,5 միավորով 4-րդ տեղում է և մեկ միավորով զիջում է առաջատար Ուեսլի Սոյին:
2-րդ տեղում ընթացող Կարլսենն այսօր կմրցի Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի, իսկ 3-րդ տեղում գտնվող Պավել Էլյանովը՝ առաջատար Սոյի հետ:
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին:
Հիշեցնենք, որ 13 տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում է 14 շախմատիստ: