Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին և Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
Լոռու մարզում՝ բացի Թումանյանի տարածաշրջանից, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով: