|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն կուսակցության դեմքը որոշել է սկսել փոխել նախընտրական ցուցակից։ Միաժամանակ, ՀՀԿ-ական կին պատգամավորներն ու նախարարները ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուի տեղի համար մեծ կռիվ են սկսել։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ճիշտ կլինի նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։ Այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց՝ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ովքեր մշտապես զբաղեցրել են ցուցակի առաջին հորիզոնականները։ ՀՀԿ նախընտրական ցուցակի կին թեկնածուների դասավորության վերջնական որոշում դեռեւս չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում