կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 13:19
Հասարակություն

Այսօր հանրապետությունում տեղումները կդադարեն

Այսօր հանրապետությունում տեղումները կդադարեն

Վերջին մի քանի ցուրտ օրերը որոշակի անհանգստություն են առաջացրել մեր հանրության շրջանում, թեև հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, բացասական շեղումով` մոտ 0,5 աստիճանով է նորմայից ցածր. խոսելով առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին` լրագրողներին հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Տեղումների քանակը նույնպես նորմայից ցածր է: Այսօր` մինչև օրվա վերջը, հանրապետությունում տեղումները կդադարեն»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով՝  ամսի 27-ի լույս 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամենացածր ջերմաստիճանն այս շաբաթվա համար կգրանցվի այսօր ցերեկը: Արարատյան դաշտում, մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցի 5-6 աստիճանը, սակայն, սկսած վաղվանից, արդեն սպասվում է ցերեկային ջերմաստիճանի բարձրացում: Վաղը Արարատյան դաշտում արդեն կլինի 13 աստիճան, ամսի 28-ին, 29-ին`14, ամսի 30-ին կնվազի 1-2 աստիճանով: Լեռնային շրջաններում բացասական ջերմաստիճան սպասվում է առաջիկա 2 օրերին, գիշերը կգրանցվի 0-5 աստիճան ցուրտ:

«Նոյեմբերին ամսական ջերմաստիճանը և տեղումները սպասվում են նորմայի սահմաններում: Ամենաբարձր ջերմաստիճանը կլինի ամսվա սկզբին, աստիճանաբար կնվազի:  Առաջիկա 1 շաբաթում մայրաքաղաքում, հովտային շրջաններում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում»,- հայտնեց Պետրոսյանը: