|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Օդերևութաբան Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լավ լուր, ամառը վերադառնում է Հայաստան
Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով:
Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30:
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:
Իսկ Հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում:»