|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Գիորգի Սագանելիձեին Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ հարաբերությունները կարող են ներառել գործակցության նոր ոլորտներ:
Վրաստանի նորանշանակ դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շնորհավորել է դեսպան Սագանելիձեին և հույս հայտնել, որ նոր պաշտոնում դեսպանն իր ավանդը կներդնի երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների հետագա զարգացման գործում: