կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-27 10:20
Տարածաշրջան

Թուրքիայում բացվել է Բոսֆորով անցնող երրորդ կամուրջը

Թուրքիայում բացվել է Բոսֆորով անցնող երրորդ կամուրջը
Երեկ Կ.Պոլսում (Ստամբուլում) տեղի է ունեցել Բոսֆորով անցնող երրորդ՝ սուլթան Յավուզ Սելիմի անվան կամրջի բացման հանդիսավոր արարողությունը:

Ըստ Demokrathabber-ի՝ կամրջի բացման արարողությանը ներկա են գտնվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանն ու վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Կամրջի վրա երթևեկության 10 գիծ կա, որոնցից 8-ը` ավտոմեքենաների, իսկ երկուսը` գնացքների համար:

Արարողության ժամանակ իր ելույթում Էրդողանը հայտարարել է նաև 2018-ին երկրում երրորդ օդանավակայանը բացելու մասին: