կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-09 13:20
Հասարակություն

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր` ժամը 06.00-20.00-ը

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր` ժամը 06.00-20.00-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: 

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,

երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,

ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը,

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո: