Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է . «Սերժ Սարգսյանը հինգշաբթի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Խաչատուրովի տեղակալ:
Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն առումով, որ այդ երիտասարդ զինվորականը մինչ այժմ հայտնի է եղել որպես խիստ բացասական համարում ունեցող սպա թե՛ պաշտպանության համակարգում, թե՛ հասարակական-քաղաքական շրջանակներում: Նա հայտնի է որպես անվերահսկելի զինվորական, քանի որ վայելել է հոր՝ ՊՆ-ում երկրորդ մարդու լիակատար ու բազմակողմանի հովանավորությունը: Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի անունը շոշափվել է մի շարք աղմկոտ պատմությունների ու հանցագործությունների հետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: