Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների անվտանգության խորհուրդների պատվիրակությունների ղեկավարներին և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևանում են գտնվում Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստին մասնակցելու նպատակով:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և ընդգծել, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, մեծ կարևորություն է տալիս այս նիստի անցկացմանը, որը լավ հիմքեր է ստեղծում հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի համար: Սերժ Սարգսյանը կարևորել է «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության» ընդունումը, որը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների շարքում է: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ առաջնայնությունների իրականացման հետ անմիջականորեն կապված մի շարք հարցեր արձագանք են գտել Կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի երևանյան նիստի օրակարգում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին ներկայացրել է Երևանում կայացած նիստի արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերը, նշելով, որ կոմիտեի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում և եղել է արդյունավետ: Նիկոլայ Բորդյուժան առանձնացրել է հատկապես նիստում քննարկված՝ միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի զարգացման հարցում լրացուցիչ միջոցառումները և այդ պայքարի ուղղությամբ ջանքերի կանոնակարգմանն ուղղված քայլերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին՝ հետագա ծրագրերի իրականացման գործում: