|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած հզոր պայթյուններից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ` Օվաջըք համայնքի ղեկավար Հասան Հուսեյն Դիզին դուրս է եկել կուսակցությունից:
Ըստ Radikal-ի՝ նա այդ մասին գրավոր բացատրագիր է ներկայացրել, որում նշել է. «Հուլիսի 7-ից (Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ) հետո մեր երկրում կատարվածների հետևանքով քաղաքականության նկատմամբ իմ հետաքրքրությունը փոխվեց: Ես ժողովրդավարական սկզբունքով քաղաքականությանը հավատացողներից եմ: Չեմ ուզում, որ մեկի քիթն անգամ արյունոտվի, դրա համար էլ դուրս եմ գալիս կուսակցությունից»: