Թուրքիայում Şemikan միության տնօրեն Բիլալ Աջարը հայտնել է, որ Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում զինված հարձակումներին հաջորդել են համաճարակները:
Ըստ Insanhaber-ի՝ նա նշել է, որ համաճարակները հատկապես սկսվել են Նուր թաղամասում:
Ջիզրեում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված, մինչ օրս մոտ տասը զոհ և բազմաթիվ վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլեկտրականություն, կա նաև սննդի և դեղերի շատ լուրջ խնդիր: