|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր ՊՆ-ում Yerkir.am- ի լրագրողը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, արդյոք չի մտահոգում ադրբեջանական կողմի գործողություններում թուրքական գործոնի առկայությունը, մասնավորապես` հայկական զինուժի դեմ օգտագործվող թուրքական զինատեսակների կիրառումը եւ դիվերսիաների ժամանակ Թուրքիայում վերապատրաստված հատուկ ջոկատայինների ներգրավումը:
«Առաջին անգամ թուրքական զենքի հետ առնչվել եմ 1994–ի ապրլին, երբ թուրքական կապի միջոցները, թուրքական ականանետները հակառակորդից առգրավեցինք: Թուրքիան երբեք չի ժխտել, որ սատարում է Ադրբեջանին: Թուրքիան մեղքերի թողության փոխարեն սրում է իրավիճակը: Թուրքական զենքերի կիրառումն առանձնահատուկ չէ: Նախորդ տարիներին էլ է հակառակորդը կիրառել այն: Մինչեւ այդ զենքի` Ադրբեջանի Հանրապետություն հասնելը մենք հետեւում ենք` Ադրբեջանին ինչ է մատակարարվում, որտեղից: Նման զենքերի առկայության մասին մենք տեղյակ ենք»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Անդրադառանալով ռուսական զենքի կիրառմանը` նա նշեց, որ վերջին մի քանի տարում Ադրբեջանի կողմից գնված ռուսական զենքի վերջին խմբաքանակը չի օգտագործվում: