Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 22-ին և 23-ին լարված է եղել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գիծը: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ըստ ԼՂՀ ՊԲ հավաստի աղբյուրների` տեղի ունեցած փոխհրաձգությունների արդյունքում` հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավոր: Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին լուրեր, թե հայկական կողմն ունի առնվազն 5 զոհ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքեց այդ լուրերը: «Հայկական կողմի կորուստների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մենք կորուստ չունենք»,- ասաց նա: Բաբայանը հավելեց, որ ներկա պահին վերահսկելի վիճակ է սահմանին: «Բնական է, որ հակառակորդը դիմում է տարբեր սադրանքների, բայց, ընդհանուր առմամբ, վերահսկելի վիճակ է»,- ասաց նա: