Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփ շրջանում ականի պայթյունից մահացել են չորս ոստիկաններ:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության անդամները Բաշաք և Բարբարոս թաղամասերի ճանապարհներին ականներ են տեղադրել, ինչի հետևանքով էլ չորս ոստիկան է մահացել:
Վիրավորվել են ևս մի քանի ոստիկաններ, որոնց տեղափոխել են հիվանդանոց:
Հայտնում են, որ թաղամասերից կրակոցների ձայն է լսվում: Ահաբեկիչներին գտնելու ուղղությամբ որոնման աշխատանքներ են սկսել:
Նշենք, որ Թուրքիայի Շըրնաք նահանգում վերջին շրջանում ահաբեկչական նմանատիպ գործողությունները հաճախակի են դարձել: