Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը լարված է եղել: Հակառակորդը հերթական անգամ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Yerkir.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 4-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Սամվել Խարազյանն, ով Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է:
Yerkir.am-ի հետ զրույցում Կուրթանի գյուղապետ Մհեր Գևորգյանը հայտնեց, որ դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ երեկ տեղափոխվել է Վանաձորի հոսպիտալ: Գյուղապետի խոսքով՝ Խարազյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի հրազենային վերքով: «Բժշկի հետ եմ խոսել, ասաց՝ մկանային վնասվածք է, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց գյուղապետը և հավելեց, որ Սամվելն ամուսնացած է և ունի երկու անչափահաս երեխա: