կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-28 16:19
Հասարակություն

Սևանում իրանցուն փրկել են խեղդվելուց

Սևանում իրանցուն փրկել են խեղդվելուց

Հուլիսի 28-ին` ժամը 11.50-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի լճափներից մեկում հերթապահություն իրականացնելիս, ջրափրկարարները «Կամբուզ» հանգստյան գոտուն հարակից տարածքում նկատել են քաղաքացիների անհանգիստ շարժումներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ՕՀ ոստ. կապիտան Խ.-ը: Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը` տուժած 1960 թ. Ս. Ռ.-ը (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) լճից դուրս է բերվել տեղի ուժերով: Ջրափրկարարները Ս. Ռ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԱԾ պատասխանատու աշխատակից Ա. Մնացականյանը և ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակից Վ. Սիմոնյանը: