կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-22 09:51
Քաղաքական

ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնավարման արդյունքը` ճոխ մեքենաներ, դրամական միջոցներ. «ՀԺ»

ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնավարման արդյունքը` ճոխ մեքենաներ, դրամական միջոցներ. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է . «ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը նախորդ տարի 3 միլիոն 245 հազար ՌԴ ռուբլի արժողությամբ «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենա է գնել։ Եթե մեքենայի արժեքը վերածենք դրամի, ապա այն 27,2 միլիոն դրամ է կամ մոտ 58 հազար ամերիկյան դոլար։ Նախորդ տարի Օլեգ Եսայիչը 18 հազար դոլարի չափով փոխառություն է հանձնել։ Դեսպանը հայտարարագրել է նաև 2500 դրամ, 18 հազար 750 դոլար, 200 հազար ռուբլի և 400 եվրո դրամական միջոցներ։ 

2013թ. Եսայանը ևս երկու մեքենա էր գնել, երկուսն էլ՝ «Աուդի» մակնիշի, յուրաքանչյուրը 20 հազար դոլար արժողությամբ։ 

Օլեգ Եսայանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին վարչապետն է եղել։ Նա Ռուսաստանյան հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս է: 1992-2004թթ. զանազան պետական պաշտոններ է զբաղեցրել Արցախում և Հայաստանում։ Ռուսաստանում ՀՀ դեսպան է նշանակվել է 2010թ. հունվարին»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։