Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-06 10:20
Հասարակություն

ՀԾԿՀ նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՀԾԿՀ նախագահի տեղակալի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վրեժ Կիրակոսյանի անունը Հայաստանի հանրությանը դժվար թե ծանոթ լինի: Նա այն մարդկանցից մեկն է, որ պարբերաբար ձեռքի մեկ շարժումով թույլ է տալիս մեր երկրում բարձրացնել էլէներգիայի, ջրի, գազի սակագները: Եվ, ահա. Վրեժ Կիրակոսյանի՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 4 մլն 500 հազ. դրամ և 15 հազար դոլար: Նա նախորդ տարվա ընթացքում տրված փոխառություններից՝ վարկից, ստացել է 1 մլն 610 հազար դրամի չափով տոկոսներ: Իսկ ստացած փոխառությունը՝ վարկը, կազմել է 14.5 մլն դրամ: ՀԾԿՀ-ի նախագահի տեղակալի տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 400 հազար դրամ: Այսինքն՝ Կիրակոսյանի ամսական աշխատավարձը կազմել է 783 հազար դրամ: ՀԾԿՀ նախագահի տեղակալի կինը ևս պակաս ունեցվածքի տեր չէ։ Նրա դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 6 հազար դոլար: Նա նույնպես անցած տարվա ընթացքում փոխառություն է ստացել, որն ընդհանուր կազմել է 12 մլն 400 հազար դրամ և 30 հազար դոլար»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։