Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ բարձրահարկից ցած նետվել սպառնացող Եղիշե Գևորգյանը բանակցություններից հետո կնոջ հետ ցած իջավ, ինչից հետո նրանց տեղափոխեցին ոստիկանություն: Այս մասին հայտնում է yerkir.am-ի լրագրողը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում տանիքին գտնվող կնոջ՝ Ռուզաննա Գևորգյանի մայրը՝ տիկին Գայանեն, հայտնեց, որ փեսան այդ քայլին է դիմել իրենց հարևանի՝ Սերիկի պատճառով, ով ցանկանում է շենքի բակում գտնվող տարածքում խանութ կառուցել:
Yerkir.am-ի հետ զրույցում պարոն Սերիկը նշեց, որ այդ խանութը վաղուց է կառուցվել` մինչ Գևորգյանների ընտանիքի Ադրբեջան գնալը:
Շենքի բնակիչների հետ զրույցում մեր թղթակիցը տեղեկացել է, որ իրենց շենքի բակում գտնվող հողատարածքները տրամադրվել են շենքի բնակիչներին անժամկետ:
Կենտրոնի թաղապետ Արա Սադոյանը Եղիշեին խոստացել էր բավարարել նրա պահանջը, ինչից հետո էլ տղամարդը ցած էր իջել: