|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հաթերք գյուղում 14-ամյա Գոռ Վանյանը տանը, նռնակի հետ անզգույշ վարվելով, պայթել է: ԼՂՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ կատարվածի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, դեպքի հանգամանքները ստուգվում են:
Մեզ հետ զրույցում Հաթերքի գյուղապետ Ռադիկ Գրիգորյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 7-ի երեկոյան: «Գոռն ինչ-որ տեղից մի բան էր գտել, բերել տուն, բզբզացել է ու պայթել: Դեռ չգիտենք` որտեղից է գտել, և կոնկրետ ինչ է եղել՝ ակա՞ն, թե՞ նռնակ: Մայրն այդ ժամանակ կողքի սենյակում հաց թխելիս է եղել»,- պատմեց գյուղապետը և հավելեց, որ դեպքից անմիջապես հետո տղային տեղափոխել են Մարտակերտի հիվանդանոց, որտեղ վիրահատել են ստամոքսը, անդամահատել ձեռքը, ապա տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց՝ աչքը ստուգելու, սակայն հաջորդ օրը Գոռը մահացել է:
Ռադիկ Գրիգորյանը նաև հայտնեց, որ Գոռը սովորում էր դպրոցի 9-րդ դասարանում, իրենից մեծ քույր ուներ՝ ամուսնացած, և եղբայր, ով ծառայում է ԼՂՀ ՊԲ-ում: Նրա խոսքով՝ սովորական ապրող ընտանիք է, հայրը չի աշխատում, մայրն էլ Հաթերքի մանկապարտեզի հաշվապահն է: