|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում առաջատար Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 4:0 հաշվով պարտվեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: 14-րդ րոպեին Տիագոն բացեց հաշիվը: 4 րոպե անց Սաուլը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 67-րդ րոպեին Գրիզմանը 3-րդ գնդակն ուղարկեց արքայական թիմի դարպասը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Մանջուկիչը հաշիվը դարձրեց 4:0:
Այս խաղից հետո «Ատլետիկո»-ն միավորների քանակը հասցրեց 50-ի և առաջատարից արդեն ետ է մնում 4 միավորով: