կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 14:20
Հասարակություն

Թունավորվել էին շմոլ գազից

Թունավորվել էին շմոլ գազից
Հունվարի 25-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել 1984 թ. ծնված Լուսինե Օ.-ն, 1956 թ. ծնված Խանում Ս.-ն և 2006 թ. ծնված Միլենա Ս.-ն: Մեկնած օպերատիվ խմբին վերջիններս բացատրություն են տվել, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի գազի թերայրման հետևանքով վատ են զգացել և դիմել են բուժօգնության: Կատարվում է հետաքննություն: