|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Lոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչը 2014 թվականի ապրիլին իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել է վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն, որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է մտցրել հարցաքննության տեղի, անցկացման կարգի, ինչպես նաև հարցաքննվողի ցուցմունքի բովանդակության վերաբերյալ: Կատարվում է նախաքննություն: