Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ի գիշերը, դեկտեմբերի 1-2-ին` շրջանների մեծ մասում, 28-ի ցերեկը և 29-30-ին` առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հարավարևելյան` 2-7 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանն 29-30-ին կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 28-ի գիշերը, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 28-ի ցերեկը և 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: