|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի որդին՝ Ալեքսանդր Իվանովը, մահացել է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անցկացնում էր արձակուրդը: Այդ մասին հայտնում է РБК-ին իր՝ պատահարի հանգամանքներին ծանոթ աղբյուրներին վկայակոչելով:
Աղբյուրներից մեկի խոսքերով՝ դեպքը պատահել է այն ժամանակ, երբ Իվանովը լողացել է ծովում դստեր հետ: Բարձր ալիքներ են եղել, երեխային փրկել են, իսկ Իվանովին չեն կարողացել:
Коммерсантъ-ը, իր հերթին, հայտնում է, որ Ալեքսանդր Իվանովի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել են «Վնեշէկոնոմբանկ»-ում, որտեղ նա աշխատում էր: