|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ս. թ. հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինայ նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել:
«Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակն է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումը։ Միաժամանակ մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ և բարեկամ Եգիպտոսի իշխանություններին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերին։
Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Եգիպտոսի եղբայրական ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: